ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ խորհրդային իշխանությունները թերագնահատել են Խորհրդային Միության կազմում ազգամիջյան հարաբերությունների խնդիրների մասշտաբն ու խորությունը եւ դրանց թարմացման անհրաժեշտությունը:
Գորբաչովը նշել է, որ Խորհրդային Միությունը կարելի էր պահպանել անգամ 1991-ի օգոստոսյան հեղաշրջման փորձից հետո: Նա հավելել է, որ դա կարելի էր անել Ինքնիշխան պետությունների միություն կազմավորելու միջոցով:
Ըստ նրա՝ Խորհրդային Միության իշխանությունների նպատակն իրական դաշնության ստեղծումն էր՝ միասնական անվտանգության ու պաշտպանության համակարգով, տրանսպորտային ցանցով ու միասնական արժույթով՝ հանրապետությունների իրական ինքնիշխանության պահպանմամբ, որոնք լիազորությունների մեծ մասը կփոխանցեին կենտրոնին:
«Վստահ եմ՝ դա կենսունակ տարբերակ էր, հանրապետությունների մեծ մասը չէր առարկի, սակայն հեղաշրջման փորձն այդ պատեհությունը խափանեց»,- եզրափակել է Գորբաչովը: