ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ 30 տարի առաջ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1991-ի դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին հասցեագրված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։
Դեսպանությունն ընդգծել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-1920 թվականներին կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, եւ Միացյալ Նահանգները 1920-ի ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: