Իրանի մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին հայտարարել է, որ Իրանը 15 օրով փակում է հարեւան երկրների՝ Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի եւ Հայաստանի հետ ցամաքային սահմանը:
Իրանի հետ սահմանը փակվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումը կանխելու նպատակով: Համապատասխան հրահանգը տրվել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի եւ Ներքին գործերի նախարարության կարգադրությամբ:
«Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, այդ երկրի հետ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր ցամաքային սահմանով ուղեւորահոսք չկա»,-հավելել է Լաթիֆին:
Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակման առաջին դեպքն Իրանում գրանցվել է դեկտեմբերի 19-ին։