Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ դեկտեմբերի 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբծննդյան տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա «Քաղաքին եւ աշխարհին» ավանդական ուղերձով` անդրադառնալով նաեւ գերիների վերադարձի խնդրին։
Հռոմի պապն իր ուղերձում մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության եւ խաղաղության։ Նորին տիեզերական մեծությունն անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։
«Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաեւ քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները, շուտով տուն վերադառնան»,– նշել է Հռոմի պապը։