Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերությունները փաստացի հասել են բարձրագույն կետի՝ ռազմավարական հարաբերությունների մակարդակի:
«Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել էին այս տարվա հունիսի 15-ին Շուշիում։