Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Վիեննայում այսօր մեկնարկելիք Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում պաշտոնական Թեհրանը բարձրացնելու է իրանական նավթի արտահանման վրա սահմանված պատժամիջոցների վերացման հարցը։
Ըստ Associated Press-ի՝ Աբդոլահիանը նշել է, որ պետք է հասնել մի իրավիճակի, երբ Իրանը կկարողանա հեշտությամբ եւ առանց խոչընդոտների վաճառել երկրում արդյունահանված նավթը, իսկ եկամուտները կկուտակվեն իրանական բանկային հաշիվներում։
Աբդոլահիանը նշել է նաեւ, որ Միջուկային ծրագրի վերագործարկման շուրջ երաշխիքները եւ պատժամիջոցների վերացման մեխանիզմները եւս բանակցությունների օրակարգում են։