Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու եւ ադրբեջանալեզու) դպրոցների Լեզու եւ գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։
Լեզվի եւ գրականության քննության թեստերը կկազմվեն Վրաստանի Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի կողմից, կստուգվեն հիմնականում հետեւյալ հմտություններն ու ունակությունները՝ ազգային ուսումնական ծրագրի հիմնական պահանջների իմացություն, առարկայի ուսուցման համար պարտադիր լեզվաբանական եւ գրական նյութի իմացություն, ուսումնական գործընթացն ապահովելու համար գնահատման տարբեր մեթոդների կիրառում, անծանոթ տեքստն ըմբռնելու եւ վերլուծելու ունակություն, քննադատական մտածողության ունակություն, գրելու ունակություն: