Ադրբեջանական գերությունից վերադարձած եւ այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մայոր Ն. Ե-ն կալանավորվել է։
«Վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ բավարարեց դատախազության բողոքը, ինչի հիման վրա պաշտպանյալս կալանավորվեց։ Մենք պատրաստվում ենք պայքարելու, որ նա ազատության մեջ հայտնվի»,- «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է պաշտպանական կողմի փաստաբան Կարմեն Պողոսյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան, նաեւ խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն՝ Ընդհանուր իրավասության դատարան։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ն. Ե-ին կալանավորելու քննիչի միջնորդությունը` համարելով, որ այլ խափանման միջոցի դեպքում եւս կարող է պատշաճ վարքագիծ դրսեւորվել։ Դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։