Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին անցկացվելիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Սպասվում է, որ պետությունների ղեկավարները կամփոփեն Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջ, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցառումները:
Ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահը, կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները, ներկա կլինի նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: