Ըստ թուրքական Duvar գործակալության՝ ավելի քան 85 հազար բնակչություն ունեցող Բոլու քաղաքի քաղաքապետ Թանջու Օզջանը դատի է տվել 2000 օգտատիրոջ` նրանց մեղադրելով իր հասցեին վիրավորական գրառումներ կատարելու համար։
Քաղաքապետի փաստաբանը սկսել է սոցիալական հարթակներում քաղաքապետի հասցեին վիրավորական գրառումներ փնտրել։ Հայտնաբերվել են շուրջ 2000 օգտատերեր, որոնք վիրավորական գրառումներ են կատարել:
Օզջանն այժմ դիմել է դատախազություն։ Ներգաղթյալների հանդեպ ռասիստական եւ խտրական հայացքների պատճառով քաղաքապետը հայտնվել է քննադատության թիրախում։
Բանն այն է, որ դեռեւս այս տարվա սկզբին Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Օզջանը առաջարկել էր ներգաղթյալների համար ավելի բարձր կոմունալ վճարներ սահմանել: Նա նաեւ կոչ էր արել օտարերկրացիների համար տասը անգամ բարձրացնելու ամուսնության գրանցման տուրքը: