Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ-ում խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքները՝ տեղում կայունացնելով իրավիճակը:
«Մեզ հաջողվեց խաղաղեցնել իրավիճակը, այժմ քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Արդեն կարող ենք ասել «պլանային», որովհետեւ կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան: Օրըստօրե խաղաղություն ու հանգստություն է հաստատվում»,- շեշտել է Շոյգուն:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինվորականներին, շարքայիններին Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ այլ վայրերում իրականացրած ծառայության համար:
Շոյգուն ընդգծել է, թե Լեռնային Ղարաբաղում մեկ տարի առաջ ծայրահեղ ծանր իրավիճակը հնարավոր եղավ հաղթահարել ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարության ջանքերի, 24-ժամյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ: