«Deutsche Welle»-ն հայտնել է, որ Գերմանիան այս տարի արտաքսել է գերմանական անվտանգության մարմինների կողմից որպես «վտանգավոր» անձինք դասակարգված 18 իսլամիստ ծայրահեղականի։ 2019-ին Գերմանիան արտաքսել էր «վտանգավոր» դասակարգված 32 անձի։
Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ հայտնել է, որ Գերմանիայի ներքին հետախուզական կառույցի՝ Դաշնային սահմանադրության պաշտպանության կազմակերպության գնահատմամբ՝ երկրում կա իսլամական ահաբեկչություն իրականացնելու ներուժ ունեցող 1490 անձ, որոնցից՝ Գերմանիայի 940, Սիրիայի 280, Թուրքիայի 120, Ռուսաստանի 90 եւ Իրաքի 60 քաղաքացի։