ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքին։ Փալոնը թվիթերյան գրառմամբ նշել է, որ Բայդենի ստորագրած օրենքը Թուրքիային եւ Ադրբեջանին առնչվող կարեւոր դրույթներ է պարունակում:
«Դրանք ուղղված են Ադրբեջանին եւ Թուրքիային՝ Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն: Ես կհետեւեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»,– ընդգծել է կոնգրեսականը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը (NDAA) 2022-ի համար, որով նախատեսում է 770 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական կարիքների համար։