Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Քննարկվել են մի շարք հարցեր Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ:
Պաշտպանը կարեւորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձեւավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցությունը եւ տեղեկությունների փոխանակումը:
Պաշտոնական տվյալներով ադրբեջանական բանտերում այսօր դեռ 50 հայ գերի կա, ոչ պաշտոնական տվյալներով՝ 130: Մինչեւ այսօր Հայաստան է վերադարձել 135 գերի: