ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը դատապարտում է «Մեմորիալ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փակելու Ռուսաստանի դատարանի որոշումը։
«Ռուսաստանի իշխանություններին կոչ ենք անում դադարեցնելու հալածանքները անկախ ձայների եւ իրավապաշտպանների նկատմամբ»,- հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Լեհաստանը, Չեխիան, Ֆրանսիան եւ Եվրոպական խորհուրդը նույնպես վրդովմունք են հայտնել ռուսական դատարանի որոշման առնչությամբ:
Ռուսաստանի Գերագույն դատարանը երեկ որոշում է ընդունել փակել Memorial International-ը՝ երկրի ամենահին եւ հարգված իրավապաշտպան կազմակերպություններից մեկը։