Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 29-ի նիստում որոշել է, որ 2022-ի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա։
Այսպիսով` 0.38 կՎտ եւ ցածր լարման սպառողների` բնակիչների համար ցերեկային ժամերին սահմանվում է 53.48 դրամ/կՎտ/ժ գինը` ներառյալ ԱԱՀ-ն։ Գիշերային սակագին է սահմանվել 43.48 դրամը։
Մինչեւ 200 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչների համար էլեկտրական հոսանքի ցերեկային սպառման գին է սահմանվում 46.48 դրամը, իսկ գիշերային սակագին` 36.48 դրամը։
Հանձնաժողովը էլեկտրաէնեգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022-ի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք։
էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը ՀՀ-ում
Հիշեցնենք, որ ըստ ռուսական «Միր 24»-ի՝ 2021-ի հոկտեմբերի տվյալներով ԱՊՀ տարածքում ամենամատչելի էլեկտրաէներգիան Ղրղզստանում է՝ 1 կՎտ/ժ-ը՝ 1 ցենտ, Տաջիկստանում փոքր-ինչ բարձր է՝ 2,5 ցենտ, Ղազախստանում եւ Ադրբեջանում գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 4, 2 եւ 41 ցենտ: Էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 40%-ով բարձր է Ռուսաստանում եւ Վրաստանում՝ 7-ական ցենտ, Բելառուսում՝ 7,1 ցենտ, Հայաստանում՝ 11,1 ցենտ՝ 1 կՎտ/ժ-ի համար:
Հունվարի 1-ից Հայաստանում 20.47 դրամով կթանկանա նաեւ ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ։