Ըստ իրանական IRNA պետական լրատվական գործակալության՝ Իրանի իշխանությունները նախատեսում են հյուպատոսություն բացել Սյունիքի մարզի Կապան համայնքում։
Իրանի կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության` Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկին:
Նույն նիստում հավանության է արժանացել նաեւ Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստում Չինաստանի հյուպատոսություն բացելու առաջարկը։