Նախօրեին Բրյուսելի օդանավակայանից 13:55-ին 180 ուղեւորներով օդ բարձրացած Brussels Airlines ավիաընկերության Բրյուսել-Երեւան չվերթի A-320 ինքնաթիռը կայծակի հարվածի պատճառով թռիչքից հետո ստիպված է եղել օդանավակայան վերադառնալ։
22500 ոտնաչափ բարձրության վրա Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության երկնքում տեղի ունեցած պատահարից հետո օդաչուները շտապ որոշում են ընդունել վերադառնալ Բրյուսելի օդանավակայան, որտեղ ինքնաթիռի անվտանգ վայրէջքն ապահովելու համար արդեն ներկա են եղել հրշեջները։
Ըստ aviation24.be-ի՝ պատահարի հետեւանքով թռիչքը հետաձգվել է 24 ժամով, ուղեւորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։ Հետաձգված չվերթը իրականացել է դեկտեմբերի 29-ին` Երեւանի ժամանակով 20։38–ին։