Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ 2021-ի դեկտեմբերի 20-25-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների տարածքներում հայտնաբերել եւ ոչնչացրել է 173 տարբեր տեսակի արկ ու զինամթերք։
Բացի դրանից` դեկտեմբերի 20-25-ը ներառյալ ոչնչացվել է 215 խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92400 քմ տարածք:
Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախի տարածքում հայտնաբերվել է 867417, իսկ ոչնչացվել՝ 859029 տարբեր տեսակի արկ ու զինամթերք: