ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հունգարիան մարդասիրական օգնության շրջանակում 100 հազար չափաքանակ «AstraZeneca» պատվաստանյութ է նվիրել Հայաստանին:
2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացների մասնակից լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարած ու ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը 2012-ի օգոստոսի 31-ից խզել է դիանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։