ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակելու Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:
Բյուրոն նախ ողջունել է նոյեմբերի 16-ին գերեվարված հինգ հայ ռազմագերու՝ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանից վերադարձը հայրենիք:
«Կոչ ենք անում արագ ազատ արձակելու մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակելու աճյունները եւ հաշվառելու անհայտ կորածներին։ Կարեւորում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,- մասնավորապես նշված է ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունում: