ՀՀ ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ 2021-ի պետական բյուջեի՝ 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ նախատեսված եկամտային մասը կատարվել է 1 տրիլիոն 586 միլիարդ դրամով, այսինքն՝ գերակատարվել է 146 միլիարդ դրամով:
ՊԵԿ-ի նախագահը 2021-ի վերադարձի ցուցանիշները ռեկորդային է որակել՝ հայտնելով, որ հարկ վճարողներին վերադարձվել է 182 միլիարդ դրամ, հիմնականում` ավելացված արժեքի հարկի գծով։ Դեկտեմբերի 30-ին նախատեսվում է եւս 3 միլիարդ դրամի վերադարձ, որի արդյունքում տարվա ցուցանիշը կհասնի 185 միլիարդի։
Ռուստամ Բադասյանը հավելել է, որ նախորդ տարվա համեմատ 2021-ին բյուջեի եկամուտներն աճել են 200,5 միլիարդ դրամով կամ 14,5%-ով, իսկ 2019-ի համեմատ` 121.4 միլիարդով կամ 8,3 %-ով։