ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ ներկայացուցչի նշանակումը:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր: