Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին, որը դեկտեմբերի 2-ի երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում անհայտ պատճառով ծառայողական զենքից մահացու վիրավորել էր իր երեք զինծառայակիցներին՝ ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովին եւ կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեին ու Ռաֆայել Իբրահիմովին, հայտնաբերվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած գյուղերից մեկում՝ Բերձորում, եւ ձերբակալվել։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հարուցված քրգործն իր հատուկ վերահսկողության տակ է վերցրել։ Դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է։