Ըստ «Հրազենային բռնության արխիվ» կազմակերպության՝ 2022-ի հունվարի 1-4-ը ԱՄՆ-ում հրազենից 398 մարդ է զոհվել, 277 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
ԱՄՆ-ում առաջին չորս օրում տեղի է ունեցել զանգվածային հրաձգության 9 դեպք, որոնցից մեկի ժամանակ առնվազն չորս մարդ է սպանվել: 2021-ին Միացյալ Նահանգներում 691 զանգվածային հրաձգություն է գրանցվել:
Միացյալ Նահանգներում հրազենային բռնությունը սոցիալական հիմնախնդիր է: ԱՄՆ-ը համարվում է աշխարհում ամենազինված պետությունը:
Հետաքննությունների դաշնային գործակալության (ՀԴԳ) տվյալներով 2021-ի հունվարից նոյեմբեր ԱՄՆ-ում վաճառվել է 17 միլիոն միավոր զենք՝ 2000-ից ի վեր երկրորդ ամենաբարձր ցուցանիշը: Միացյալ Նահանգներում զենք ունի չափահասների մեկ երրորդը՝ մոտ 81 միլիոն 400 հազար մարդ։