Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդականների հանդիպումը՝ նվիրված ուկրաինական հարցին, տեղի կունենա հունվարի 6-ին։
ՌԴ նախագահի վարչակազմից ավելի վաղ հայտնել են, որ վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հունվարի 6-ին Մոսկվայում «նորմանդական ձեւաչափի» հանդիպում կանցկացնի գերմանացի եւ ֆրանսիացի պաշտոնակիցների հետ: Հանդիպմանը Բեռլինը կներկայացնի կանցլերի արտաքին քաղաքական խորհրդական Ենս Պլյոտները:
«Նորմանդական ձեւաչափը» կամ «Նորմանդական քառյակը» Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ չորս երկրների՝ Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է։