ԱՄՆ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացված հիվանդների թիվը համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 հազարը: 103329 հոսպիտալացվածից 18.5 հազարը վերակենդանացման բաժանմունքներում են:
Համավարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 56 միլիոն մարդ, վիրուսից մահացել է ավելի քան 820000-ը: Երկու ցուցանիշներով էլ երկիրն ամբողջ աշխարհում առաջատար է: