ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։
Մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Վարդան Տողանյանը Ռուսաստանում Հաաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան էր նշանակվել 2017-ի մարտի 10-ին։
Վաղարշակ Հարությունյանը 2020-ի նոյեմբերի 20-ին նշանակվել էր Հայաստանի պաշտպանության նախարար, 2021-ի հուլիսի 20-ին էլ՝ ազատվել զբաղեցրած պաշտոնից։