Հայաստանի հունական համայնքը ձեւավորվել է 1700-ականների կեսերին։ Թե՛ հույները, թե՛ հայերը շատ մեծ մշակութային ժառանգություն են տվել աշխարհին։ Չեմ կարծում, որ կա երկրորդ այդպիսի ազգ, որ այդքան նման լինի հայերին։ Այստեղ կրոնական փոքր տարբերություն ունենք՝ հույներն ուղղափառ են, սակայն դա ամենեւին չի խանգարում, մենք ազատորեն այցելում ենք առաքելական եկեղեցի։