ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սուրբ Ծննդի նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 5 հազար ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտորդական անցակետերով եւ Լաչինի միջանցքով։
Ռուս խաղաղապահներն իրադրության շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Սերգեեւը նշել է, որ զորախմբի դիտորդական կետերն աշխատում են սովորական ռեժիմով։ Ռուս խաղաղապահները ստուգում են փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մեքենաները: Վերահսկվում է նաեւ հրադադարի ռեժիմը։
Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով եւ բացօթյա գմբեթավոր տեսախցիկներով: Զինծառայողները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։