Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է խուսափել մարդաշատ վայրերից։ Դեսպանությունից հիշեցնում են, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ սահմանվել է արտակարգ դրություն եւ պարետային ժամ (23:00-07:00):
«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում (կացության վայրերում)»,- նշված է հաղորդագրության մեջ: