Թուրքիայի նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե անընդունելի է, որ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրի՝ Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին, որն անհապաղ օգնության է շտապել, հատկապես որ կազմակերպությունը ներկա պահին նախագահում է Հայաստանը։
«Ես խորապես վշտացած եմ բարեկամ եւ եղբայրական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Մտահոգիչ է նաեւ այն, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը նախագահում է Հայաստանը»,- թվիթերյան գրառմամբ նշել է «Զրո խնդիրներ հարեւանների հետ» հայեցակարգի հեղինակը։