Նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ գերեվարված, իսկ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան վերադարձված, այնուհետեւ Հայաստանում կալանավորված, երեք անչափահաս զավակների հայր Ռոբերտ Նալբանդյանը ազատ է արձակվել։
Ադրբեջանական գերության ընթացքում ծեծի հետեւանքով կողոսկրերի կոտրվածք ստացած Նալբանդյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։