Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Ղազախստանում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր միավորման, ինչպես նաեւ ԲՏԱ բանկի նախկին ղեկավար եւ ընդդիմադիր Մուխտար Աբլյազովը հայտարարել է, որ ընդդիմության եւ բողոքի ցույցերի առաջնորդն ինքն է:
Նա հավելել է, որ իրենք մտադիր չեն որեւէ բանակցություն սկսել կոռումպացված ռեժիմի հետ եւ ձգտելու են կառավարության ամբողջական հրաժարականի։
«Պայքարելու ենք, որ Նուրսուլթան Նազարբաեւը կալանավորվի, քանի որ ուր էլ գնա, մենք կգտնենք նրան»,– լեհական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Աբլյազովը։