Ըստ ղազախական Tengrinews.kz կայքի՝ Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ անկարգությունների պատճառով 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել է, 26-ը վիրավոր է։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ղազախստանում ձերբակալվել է նաեւ քրեական հեղինակություն Արման Ջումագելդիեւը, որը հայտնի է որպես Արման Դիկի։ Նա անկարգությունները սկսվելուց հետո Ղազախստան է մեկնել Թուրքիայից։