Ըստ Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղազախստան խաղաղապահ զորակազմի տեղափոխման հարցերով կապի փակ ուղիներով փոխգործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների գործընկերների հետ:
Խաղաղապահների տեղափոխման եւ Ղազախստանում խաղաղապահ գործողություններին վերաբերող բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ:
«Կապի փակ ուղիներով Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը փոխգործակցում է ՀԱՊԿ-ի երկրների իր գործընկերների, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխման եւ Ղազախստանում ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի խաղաղապահ գործողության անցկացման հարցերով»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում: