Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարները հունվարի 11-ին արտահերթ նիստ կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է արտահերթ նիստի անցկացման հարցը։
Ավելի վաղ կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, թե կառույցը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին։
2009-ին ստեղծված Թյուրքական խորհուրդը, որ 2020-ին վերափոխվել է՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն, ներկայում միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը։ Կառույցի գործունեությանը դիտորդի կարգավիճակով մասնակցում են Թուրքմենստանն ու Հունգարիան։