Ըստ չինական Journal of Genetics and Genomics գիտական հանդեսի՝ Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքն առաջացել է ոչ թե մարդուց, ինչպես նախկինում էր ենթադրվում, այլ մկներից։
Գիտնականների կարծիքով՝ կրծողներն ի սկզբանե մարդուց վարակվել են Քովիդ-19-ով։ Ենթադրաբար դրանից հետո մոտ մեկ տարվա ընթացքում մկների օրգանիզմում վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ Արդյունքում առաջացել է նոր «Օմիկրոնը», որով արդեն մարդիկ են վարակվել։