Ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու Արեւելյան Եվրոպայում, մասնավորապես Մերձբալթյան երկրներում եւ Լեհաստանում տեղակայված իր զինվորականների թվի եւ զորավարժությունների ծավալների երկուստեք կրճատումը:
Ըստ NBC News-ի՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցություններում կարող է բարձրացնել Կալինինգրադում՝ Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ տեղակայված ռուսական «Իսկանդեր» միջմայրցամաքային հրթիռների թեման: