Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում։
«Շարունակում ենք ուշիուշով հետեւել Ղազախստանում տիրող իրավիճակին եւ բոլոր ներգրավված անձանց կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերելու, զերծ մնալու բռնությունից եւ խաղաղ միջոցներն օգտագործելու իրավիճակը կարգավորելու համար»,- շեշտել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է բռնության դադարեցման կարեւորությունը: Ըստ նրա՝ ցուցարարները խաղաղ ցույցեր պետք է անցկացնեն։
«Ցանկացած իրավիճակում հասարակական կարգը վերականգնելիս անհրաժեշտ է պահպանել մարդու իրավունքներն ու միջազգային չափանիշները»,- հավելել է Դյուժարիկը: