Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաջիկա օրերին կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաեւը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ղազախստանի նախագահը Պուտինին առաջարկել է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակոնֆերանսի ձեւաչափով։ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են մշտապես կապի մեջ մնալ։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: «Դեռ հայտնի չէ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է Պեսկովը։