Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը հանդարտվելու ու կարգավորվելու միտում ունի:
«Նրանք աջակցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի առաջարկին՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնել տեսակոնֆերանսի ձեւաչափով: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»,- ասված է հաղորդագրությունում: