Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՌԴ-ում Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատները անհայտ անձանցից էլեկտրոնային փոստով նամակներ են ստացել, որոնց հեղինակները սպառնացել են պայթեցնել դեսպանատները՝ պահանջելով դուրս բերել այդ երկրների զորախմբերը Ղազախստանի տարածքից:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ դեսպանատների շենքերը ստուգվել են, պայթուցիկ սարքեր կամ նյութեր չեն հայտնաբերվել։ Ձեռնարկվել են հակաահաբեկչական բնույթի միջոցառումներ։ Դեսպանատների պահպանության ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի։