Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ պաշտոնական Թեհրանը հունվարի 8-ին նոր պատժամիջոցներ է սահմանել 2020-ի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ գործողությանը մասնակցած ԱՄՆ 51 քաղաքացիների նկատմամբ:
Նրանց թվում են նաեւ Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլին եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Օ’ Բրայենը։
Երկու տարի առաջ անցկացված գործողության հետևանքով 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր։ Վաշինգտոնում համոզված են, որ Սոլեյմանին եւ Մուհանդիսը առնչություն ունեն 2019-ի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։