Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ Հայաստանում հայտնաբերվել է արտերկրից Հայաստան ժամանած «Օմիկրոն» մանրէահիմքով հարուցված կորոնավիրուսային հիվանդությամբ երկու վարակակիր:
«Որպես ՔՈՎԻԴ-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաեւ սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնի տվյալներով՝ վարակվածների վիճակը բավարար է, նրանք չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։