Ըստ «Սպուտնիկ Ղազախստանի»՝ Ղազախստանի Ժամբիլի շրջանում ձերբակալված արմատականներին խուզարկելիս իրավապահները մի ամբողջ զինանոց են գտել։ Առգրավվել են գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ ու տարբեր երկրների դրամական միավորներ` ղազախական տենգե, եվրո, դոլար եւ ղրղզական սոմ։
Իրավապահների հաղորդագրության համաձայն` ծայրահեղականները անկարգությունների մասնակիցներին նաեւ ալկոհոլ եւ թմրանյութեր են մատակարարել։
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ժամբիլի շրջանում ավելի քան 90 մարդ է բերման ենթարկվել։ Այդ գործողության ժամանակ վիրավորվել է յոթ ոստիկան, մեկը՝ զոհվել։