ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը»,– նշված է ՀՀ ՊՆ-ի հայտարարության մեջ:
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: