Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք թուրք զինծառայող է մահացել։
«Ակչակալայում ահաբեկիչների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի հետեւանքով 2022 թվականի հունվարի 8-ին մահացել են մեր երեք զինծառայողները»,- ասված է հաղորդագրության մեջ: