Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդումներից հետո, որոնք իբր կիրականացվեին, եթե այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից:
«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչական գործողության մասին»)»,- նշել է գործակալության զրուցակիցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 500-700 հազար ռուբլու չափով (3,2 -4,4 միլիոն դրամ) տուգանք կամ 3-5 տարվա ազատազրկում: