ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի եւ պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեությանը, մտքեր փոխանակել իրականացվող միջոցառումների վերաբերյալ: